Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու կողմից 08.02.2022թ. ընդունված «Վաղարշապատ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձեվավորման և գործունեության կարգը հաստատելու և էջմիածին համայնքի ավագանու 12 փետրվարի 2019 թվականի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 39 որոշման պահանջները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |