Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2021թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 23 որոշումը.
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ hամայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1) «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»,
2) «ԷՋՄԻԱԾԻՆ» ,
3) «ՀԱՅՐԵՆԱՏԷՐ» :
2. Հաստատել ավագանու խմբակցությունների կազմն ըստ ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների:
3. Խմբակցության՝
1) կանոնադրությունը,
2) անվանումը և կազմը,
3) ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանուններըխմբակցությունների կողմից Վաղարշապատ համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնելու համար սահմանել մինչև 2022 թվականի մարտի 9-ը ժամկետ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |