Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 29-րդկետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1732-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Միհրան Սերգեյի Բալասանյանի 25.10.2021թ. դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Միհրան Սերգեյի Բալասանյանին սեփականության իրավունքով պատկանող, /հիմք ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 27082020-04-0025, տրված 27.08.2020թ./ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում Զվարթնոց թաղամասում գտնվող 0,5084 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 04-002-0330-0025/ 0,036հա մակերեսով մասը /համաձայն հատակագծի/ նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծին և դասել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի:
2. Համայնքի հողերի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: