Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 130
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 130


Զեկ. ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԻՀՐԱՆ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 29-րդկետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1732-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Միհրան Սերգեյի Բալասանյանի 25.10.2021թ. դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Էջմիածին  համայնքի  Ավագանին 

 

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Միհրան Սերգեյի Բալասանյանին սեփականության իրավունքով պատկանող, /հիմք ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 27082020-04-0025, տրված 27.08.2020թ./ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում Զվարթնոց թաղամասում գտնվող 0,5084 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 04-002-0330-0025/ 0,036հա մակերեսով մասը /համաձայն հատակագծի/ նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծին և դասել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի:

2. Համայնքի հողերի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:           

3. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner