Ղեկավարվելով ՀՀ հողային օրեսնգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները և ք. Էջմիածին, Վիկտոր Համբարձումյան /նախկին Լոմոնոսով/ փող., թիվ 3-րդ փկղ., թիվ 1 տան բնակիչ Հասմիկ Համազասպի Ասլանյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Առանց մրցույթի,կառուցապատմանիրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով Հասմիկ Համազասպի Ասլանյանին /կառուցապատող/ (անձնագիր AN0775420) օգտագործմանտրամադրել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17012022-04-0052/ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Ալավերդյան փող. 3/4 հասցեում գտնվող 0,00074հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությանհողամասը՝ տաղավար (ոչ հիմնական շինություն) տեղադրելու նպատակով:
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 5 000 /հինգ հազար / ՀՀ դրամ:
3. Համապատասխան աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |