Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 04-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2024 թվականի N 04-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 107-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է

1.Վաղարշապատ համայնքի ավագանու 202թվականի  դեկտեմբերի 27-ի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 107-Լ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1)  Աշխտակիցների քանակը կետում «99» փոփոխել «105»-ի:

2)«Քաղաքաշինության  և հողաշինության բաժին» մասի «Բաժնի պետի տեղակալ»  հատվածում սահմանված՝ միավոր «1» փոփոխել «2»-ի,  «291000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «582000»-ի:

3)«Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «Գլխավոր մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «3» փոփոխել «4»,  «711000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «948000»-ի:

4)«Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «Առաջատար մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «3» փոփոխել «5»-ի,  «540000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «900000»-ի:

5) Հանել «Քաղաքաշինության  և հողաշինության բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հաստիքը, 2 միավորով  «166 000» դրույքաչափով, «332 000» աշխատավարձի ֆոնդով:

6) «Քաղաքաշինության  և հողաշինության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «10» միավորը փոփոխել՝ «12»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,219,000» թիվը փոփոխել «2,775,000»-ի:

7)«Ֆինանսատնտեսագիտական բաժին» մասում կատարել լրացում՝ ավելացնել «Գլխավոր մասնագետ»  հաստիքը 2 միավորով  «237 000» դրույքաչափով, «474 000» աշխատավարձի ֆոնդով:

8)  «Ֆինանսատնտեսագիտական բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «4» փոփոխել «2»-ի,  «664000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «332000»-ի:

9) «Ֆինանսատնտեսագիտական բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,660,000» թիվը փոփոխել «1,802,000»-ի:

10) «Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին» մասում կատարել լրացում՝ ավելացնել «Գլխավոր մասնագետ»  հաստիքը 1 միավորով «237 000» դրույքաչափով, «237 000» աշխատավարձի ֆոնդով:

11) «Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «12» միավորը փոփոխել՝ «13»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,310,000» թիվը փոփոխել «2,527,000»-ի:

12)«Կրթության և մշակույթի բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «2» փոփոխել «3»-ի,  «332000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «498000»-ի:

13) «Կրթության և մշակույթի բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «7» միավորը փոփոխել՝ «8»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,414,000» թիվը փոփոխել «1,580,000»-ի:

14) «Քարտուղարության բաժին» մասի «Առաջատար մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «1» փոփոխել «3»-ի,  «180000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «720000»-ի:

15) «Քարտուղարության բաժին» մասի «2-րդ կարգի մասնագետ»  բառերից հետո լրացնել «(Ոսկեհատ բնակավայր)» բառերը:

16) «Քարտուղարության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «7» միավորը փոփոխել՝ «9», ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,343,000» թիվը փոփոխել «1,883,000»-ի:

17) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ «99» միավորը փոփոխել ՝ «105»-ի,  ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «19,784,149» թիվը փոփոխել «21,425,149»-ի:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն հաստատելու պահից:


Կողմ -14

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(86.87 Կբ)
(61.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner