Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասին 9-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Մ. Աբրահամյանի 18.07.2024թ.-ի թիվ 63 զեկուցագիրը, Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցում կատարվող հիմնանորոգման աշխատանքները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցում բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ապահովման նպատակով հատել /հեռացնել/ անցանկալի ծառերը և դրանք փոխարինել նոր ծառատեսակներով:
2. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցում անցանկալի ծառերի հատման /հեռացման/ և դրանք նոր ծառատեսակներով փոխարինման աշխատանքների կատարումը հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: