Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ հոդվածի, 5-րդ կետի «գ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի բնակիչների բազմաթիվ խնդրանքները համայնքապետարանի վարչական շենքի հարակից այգում խաղահրապարակներ տեղադրելու վերաբերյալ, չկանխատեսվածիրավիճակըևհարցի լուծման հրատապությունը և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել «Բարեկարգում» տնօրինությանը մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել մանկական խաղահրապարակներ՝ համայնքապետարանի վարչական շենքի հարակից այգում տեղադրելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |