Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Արտաշես Վարդանի Տերտերյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արտաշես Վարդանի Տերտերյանին սեփականությանիրավունքովպատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18092024-04-0044, տրված 18.09.2024թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի <<Զվարթնոց>> ԳԿՏ-ում գտնվող 04-002-0310-0036 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.07հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ) նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության /մրգերի, բանջարեղենի մշակում և պահածոյացում/ կառուցման համար:
2. «Քաղաքաշինությանմասին»ՀՀօրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ մասերովսահմանվածկարգովհողամասինպատակայիննշանակությանփոփոխությունըպետական գրանցումստանալուցհետոընդգրկելհամայնքիհողայինֆոնդիտարեկանընթացիկհաշվառմանտվյալներում, համայնքիհողայինհաշվեկշռում, արտացոլելհամայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: