Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Գևորգ Հովսեփյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Գևորգ Էդուարդի Հովսեփյանին սեփականությանիրավունքովպատկանող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 02042024-04-0067, տրված 02.04.2024թ./ 04-002-0735-0022 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.3198 հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ) նպատակային նշանակությունը փոփոխել, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությաններ /կարտոֆիլի մշակում և պահածոյացում/ և պարիսպ կառուցելու համար:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: