Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-81 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վաղարշապատ համայնք Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զանգված 16/15 հասցեում գտնվող 0,0038հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0821-0053/ հողամասը` տաղավար (ոչ հիմնական շինություն) տեղադրելու նպատակով:
2. Հողամասի տարեկան կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գինը 1 /մեկ/ քմ-ի համար սահմանել 3 000 /երեք հազար/ ՀՀ դրամ:
3. Հողամասի նախավճարը սահմանել մրցույթի առարկայի նախնական գնի 5% չափով:
4.Հողամասի օգտագործման տրամադրումն իրականացնել Վաղարշապատի համայնքապետարանի «մրցութային հանձնաժողովի» միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: