Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 28-րդ կետով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N ԳՍ/14․1/32660-2021 գրությամբ, որպես մեթոդական աջակցություն, ՀՀ մարզերի համայնքներին տրամադրված օրինակելի կանոնադրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
Համայնքի  ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ   Է 1. Հաստատել նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը: 
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:   |