|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 սեպտեմբերի 2022 թվականի N 139 |
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներով և հիմք ընդունելով «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 05.09.2022 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջարկը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Զիջել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թվով 12 բնակիչների աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար սահմանված վճարները՝ 762 607 /յոթ հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր յոթ/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -23 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|