Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համայնքի առաջին տեղակալի կողմից ներկայացված Վաղարշապատ համայնքի առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Հաստատել Վաղարշապատ համայնքի բյուջեի 2024 թվականի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը, համաձայն հավելված 1-ի և 2-ի.
ա) Եկամտային մասով 723393.9 հազ. դրամ,
բ) Ծախսային մասով 615241.4 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|