Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի «Վաղարշապատ համայնքի 2022թ. բյուջեի հաստատման մասին» թիվ 21-Ն որոշմամբ հաստատված հավելվածների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |