Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմքընդունելով 29.04.2021թ. ՀՀ կառավարության թիվ 698-Ն հրամանի 39-րդ մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ե.Չարենցի 1-ին թաղամաս թիվ 384/2 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 04-002-0538-0015/, որպես քաղաքացու անվամբ հաշվառված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել Վաղարշապատ համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |