Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 171
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-Ի, «ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՍՐԱՀԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 Համայնքի  ավագանին 

                                                               ՈՐՈՇՈՒՄ  Է

1. 2023 թվականին «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցմանև հովացման շրջանում` 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2. 2023 թվականին «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախասրահի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 130 000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

3. 2023 թվականին «Մակար Եկմալյանի անվանթիվ 1 երաժշտական դպրոց» և «Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների դահլիճների վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:

4.Բարեգործական նպատակներով կազմակերպվող միջոցառումների համար դահլիճները տրամադրել անվճար:

    5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից:      

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner