Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ներկայացված հողամասերը:
2. Հողամասերի յուրաքանչյուր քառակուսի մետրի (քմ) համար մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 550% չափով:
3. Հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |