Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ պարբերությամբ, 57-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 28 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ոչ հիմնական կառույցներ տեղադրելու նպատակով առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող մինչև 20 /քսան/ քմ մակերեսով հաղամասերը:
2. Հողամասերի կառուցապատման տրամադրման ժամկետը սահմանել առավելագույնը մինչև 15 /տասնհինգ/ տարի:
3. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար առավելագույնը մինչև 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
4. Վաղարշապատ համայնքի ղեկավարին` համապատասխան աշխատակիցներին հանձնարարել համայնքի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագրերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |