Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերի, 245-րդ հոդվածի, 447-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջներով, և հաշվի առնելովայն, որ Հարություն Բախշիի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ 380 SE մակնիշի  06OL192  պետհամարանիշով փոխադրամիջոցը Հայ-ադրբեջանական Արցախյան (44-օրյա) պատերազմի ժամանակ մնացել է Արցախում,  հիմք ընդունելով  Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 70 քոթեջի բնակիչ Հարություն Բախշիի Գրիգորյանի դիմումը,  Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 02.09.2024 թվականի զեկուցագիրը՝ կից ներկայացված նյութերով  և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝՝ 
Համայնքի  ավագանին   
  
ՈՐՈՇՈՒՄ  Է` 
     1.   Տրամադրել Հարություն Բախշիի Գրիգորյանին ք. Էջմիածին, Հ Զվարթնոց թաղամաս, թիվ 70 քոթեջի հասցեում հաշվառված MERCEDES-BENZ 380 SE մակնիշի  06OL192 պետհամարանիշով փոխադրամիջոցի համար փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն 268 347 /երեք հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ գումարի չափով: 
2.   Վաղարշապատի ֆինանսատնտեսագիտական բաժնին գույքահարկ, հողի հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի հարկ վճարողների փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:  
3.   Վերոնշյալ արտոնությունը տրամադրվում է ոչ ավել քան տվյալ հարկատեսակի գծով 2024 թվականի բյուջետային տարվա համար հաստատված բյուջեով նախատեսված եկամուտների 10 տոկոսի չափով: 
4.   Նկատի ունենալով այն, որ վերոնշյալ փոխադրամիջոցն անհրաժեշտ է խոտանել, առաջարկել դիմումատուին մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը դիմել ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում` փոխադրամիջոցը խոտանելու համար և նշված ժամկետում համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Վաղարշապատի համայնքապետարան: 
5.   Եթե մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը դիմումատուն փոխադրամիջոցը չխոտանի, ապա սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:    
6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |