Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներով և հիմք ընդունելով «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 05.09.2022 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջարկը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Զիջել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թվով 12 բնակիչների աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար սահմանված վճարները՝ 762 607 /յոթ հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր յոթ/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |