|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2023 թվականի N 05 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ «ՄԵՐ ՏՈՒՆԸ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, նպատակ ունենալով գործող սոցիալական տնտեսական պայմաններում շարունակել աջակցել ամենախոցելի խավին դասվող անձանց և հաշվի առնելով այն փաստը, որ սկսած 2007 թվականից` Զորավար Անդրանիկ 13 հասցեում գործունեություն ծավալող «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությանը ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. 2023 թվականի ընթացքում «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրել ֆինանսական աջակցություն՝ ամսական 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |
Կողմ -16 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|