Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109 հոդվածի 2-րդմասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Ստեղծել Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |