Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատ համայնքի ավագանու 202 3թվականի դեկտեմբերի 27-ի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 107-Լ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Աշխտակիցների քանակը կետում «99» փոփոխել «105»-ի:
2)«Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «Բաժնի պետի տեղակալ» հատվածում սահմանված՝ միավոր «1» փոփոխել «2»-ի, «291000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «582000»-ի:
3)«Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «Գլխավոր մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «3» փոփոխել «4»-ի, «711000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «948000»-ի:
4)«Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «Առաջատար մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «3» փոփոխել «5»-ի, «540000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «900000»-ի:
5) Հանել «Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հաստիքը, 2 միավորով «166 000» դրույքաչափով, «332 000» աշխատավարձի ֆոնդով:
6) «Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «10» միավորը փոփոխել՝ «12»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,219,000» թիվը փոփոխել «2,775,000»-ի:
7)«Ֆինանսատնտեսագիտական բաժին» մասում կատարել լրացում՝ ավելացնել «Գլխավոր մասնագետ» հաստիքը 2 միավորով «237 000» դրույքաչափով, «474 000» աշխատավարձի ֆոնդով:
8) «Ֆինանսատնտեսագիտական բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «4» փոփոխել «2»-ի, «664000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «332000»-ի:
9) «Ֆինանսատնտեսագիտական բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,660,000» թիվը փոփոխել «1,802,000»-ի:
10) «Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին» մասում կատարել լրացում՝ ավելացնել «Գլխավոր մասնագետ» հաստիքը 1 միավորով «237 000» դրույքաչափով, «237 000» աշխատավարձի ֆոնդով:
11) «Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «12» միավորը փոփոխել՝ «13»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,310,000» թիվը փոփոխել «2,527,000»-ի:
12)«Կրթության և մշակույթի բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «2» փոփոխել «3»-ի, «332000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «498000»-ի:
13) «Կրթության և մշակույթի բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «7» միավորը փոփոխել՝ «8»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,414,000» թիվը փոփոխել «1,580,000»-ի:
14) «Քարտուղարության բաժին» մասի «Առաջատար մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «1» փոփոխել «3»-ի, «180000» աշխատավարձի ֆոնդը փոփոխել «720000»-ի:
15) «Քարտուղարության բաժին» մասի «2-րդ կարգի մասնագետ» բառերից հետո լրացնել «(Ոսկեհատ բնակավայր)» բառերը:
16) «Քարտուղարության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «7» միավորը փոփոխել՝ «9»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,343,000» թիվը փոփոխել «1,883,000»-ի:
17) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ «99» միավորը փոփոխել ՝ «105»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «19,784,149» թիվը փոփոխել «21,425,149»-ի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն հաստատելու պահից: |