Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 102–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով և 94-րդ հոդվածի 4-րդ մասի ու 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Իմեջին Երևան» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված Վաղարշապատ համայնքում մարզական կյանքը զարգացնելու նպատակով «ՆՈԱ» Ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները ապահովելու հանրային շահով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.                       Թույլատրել Վաղարշապատ  համայնքի ղեկավարին վարձակալների համաձայնության պարագայում վաղաժամկետ լուծել Վաղարշապատ համայնքի «Զվարթնոց  ԳԿՏ» տարածքում գտնվող /ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող իրավիճակային հատակագծի/ 23.7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերը` վարձակալներին դրամական կարգով հատուցելով վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու դիմաց բաց թողնված օգուտը:

2.Վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու դիմաց բաց թողնված օգուտի փոխհատուցման համար սահմանել` գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերի մինչև յուրաքանչյուր 1.0 հա մակերեսով հողամասերի դիմաց 4 500 000 /չորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր հողամասի 1.0 հա դիմաց 6 000 000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ :

3. Վարձակալների հետ նոտարական կարգով կնքել հողամասերի վարձակալության պայմանագրերի լուծման համաձայնագրեր և սույն որոշման 2-րդ կետով սահմանված դրամական փոխհատուցումները կատարելու համաձայնագրեր /պարտավորագրեր/, որից հետո կատարել վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցում:

 4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարները իրականացնել ներդրումային ծրագրի շրջանակներում «Իմեջին Երևան» սահամանփակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անհրաժեշտ հողամասերի դիմաց վճարումը կատարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

5. Վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման պահին` վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետևանքով գոյացած վարձավճարները և տույժ տուգանքները հաշվանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարներից:

6.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.00 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner