Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 102-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով և նպատակ ունենալով ապահովել մանկապարտեզ հաճախող երեխաներին որակյալ, բարձր կալորիականությամբ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով
Համայնքի Ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել սույն որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածներով ներկայացված Վաղարշապատ համայնքի ենթակայությաննախադպրոցական ուսումնական հաստատվություններում երեխաներին տրվող սննդամթերքի անվանացանկը և օրական նորմաները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ-ի հունվարի 1-ից: |