Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով, որ Վաղարշապատ համայնքի մեջ Ոսկեհատ բնակավայրի ներգրավման պատճառով ավելացել են բարեկարգման աշխատանքների ծավալները, նշված աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել բեռնատար ավտոաշտարակ, հիմք ընդունելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Վաղարշապատ համայնքի 2024թ. բյուջեի ֆոնդային մասում նախատեսված միջոցներից՝ մեկ անձից գնման եղանակով, շուկայական գնով ձեռք բերել նախկինում շահագործված, 2004 թվականի թողարկման ZIL մակնիշի բեռնատար ավտոաշտարակ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |