Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, նպատակ ունենալով գործող սոցիալական տնտեսական պայմաններում շարունակել աջակցել ամենախոցելի խավին դասվող անձանց և հաշվի առնելով այն փաստը, որ սկսած 2007 թվականից` Զորավար Անդրանիկ 13 հասցեում գործունեություն ծավալող «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությանը ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. 2023 թվականի ընթացքում «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրել ֆինանսական աջակցություն՝ ամսական 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |