Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 39
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2023 թվականի N 39

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի  Ե.Չարենցի  փողոցի  թիվ 15 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ Տիգրան Արմենակի Հակոբյանի դիմումը Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 շենքի թիվ 1 բնակարանը նվիրատվությամբ իրեն և ընտանիքի անդամներին տրամադրելու մասին և Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող  Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 շենքի թիվ 1 բնակարանը /80,3 քմ մակերես/ (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30032023-04-0077, տրված 30.03.2023թ.)  նվիրատվության միջոցով օտարել Տիգրան Արմենակի Հակոբյանին՝  ծնված 00.00.1952թ., ն/ք` 002834141, տրված 09.04.2014թ. 057-ի կողմից, Կարինե Տիգրանի Հակոբյանին՝ ծնված 22.07.1982թ., ն/ք` 002448660, տրված 03.04.2014թ. 057-ի կողմից, Հայկ Տիգրանի Հակոբյանին՝ ծնված 26.02.1987թ., անձնագիր` AS0448544, տրված 26.11.2018թ. 057-ի կողմից, Վարդան Տիգրանի Հակոբյանին՝ ծնված 15.02.1996թ., անձնագիր` AN0447381, տրված 18.04.2013թ. 057-ի կողմից, Սոնիկ Գաբրիելի Սարգսյանին՝ ծնված 00.00.1957թ., ն/ք` 002449155, տրված 03.04.2014թ. 057-ի կողմից (5 անձ, այսուհետ նվիրառուներ)։

 2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության  բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարիանունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և նվիրառուների միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:

3. Ընդունել ի գիտություն, որ

1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.

2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում  են նվիրառուների կողմից։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -18

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner