Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության 09.09.2022 թվականի N06/27.1/40044-2022 պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանել.
1) նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 1-ը երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն.
2)մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը երեկոյան ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն:
2.Սույն որոշման 1-ին կետի իմաստով՝ առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը գիշերային ժամանակ լռությունը խախտելն է, այսինքն՝ բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |