Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 44–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՇՈՏ ՎԱՐԴԳԵՍԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ 2024 թվականի մարտի 2-ի գիշերը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Աշոտ Վարդգեսի Ավագյանի Վաղարշապատ համայնքի Սասունցի Դավիթ թաղամասում /Մարգարա խճուղի/  գտնվող անասնագոմում պահվող ոչխարի հոտի վրա մի խումբ թափառող շների հարձակման պատճառով ոչնչացվել են 30 գլուխ ոչխար, հիմք ընդունելով Աշոտ Վարդգեսի Ավագյանի ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմումը` կից նյութերով և լուսանկարներով, 13.03.2025թ. թիվ 991 տեղեկանքը` Աշոտ Վարդգեսի Ավագյանի կողմից անասնապահությամբ զբաղվելու մասին, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Աշոտ Վարդգեսի Ավագյանին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(8.59 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner