Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 34-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի «Վաղարշապատ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու և էջմիածին համայնքի ավագանու 12 փետրվարի 2019 թվականի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 39 որոշման մեջ կատարել լրացում՝
Որոշման մեջ լրացնել 1.1 կետը հետևյալ բովանդակությամբ՝
«1.1. Բացի սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված խորհրդակցական մարմիններից, համայնքի ղեկավարին կից, համայնքի ավագանու որոշմամբ կարող են ձևավորվել և գործել այլ խորհրդակցական մարմիններ:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |