Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29.05.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ ԵՎ ԴՐՈՇԸ ՈՐՊԵՍ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆ ԵՎ ԴՐՈՇ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԶԻԱՆԱՆՇԱՆԻ ՄԵՋ ԳՐԱՌՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի պահանջներով.

Համայնքի  Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Համաձայնություն տալ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու 29.05.2007թ.-ի «Էջմիածին քաղաքային համայնքի զինանշանը և դրոշը հաստատելու մասին» թիվ 4 որոշմամբ հաստատված Էջմիածին քաղաքային համայնքի զինանշանը և դրոշը, որպես Վաղարշապատ համայնքի խորհրդանիշներ՝ զինանշան և դրոշ օգտագործելու համար:

2. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու 29.05.2007թ.-ի «Էջմիածին քաղաքային համայնքի զինանշանը և դրոշը հաստատելու մասին» թիվ 4 որոշմամբ հաստատված զինանշանի և դրոշի տեսքը փոխել՝  <<Էջմիածին>> գրառումը փոխարինել <<Վաղարշապատ>> գրառմամբ:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner