Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13072022-04-0059, տրված 13.07.2022թ.) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զանգված 218/1 հասցեում գտնվող 0.0428 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 04-002-0803-0002) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 100% չափով:
3. Հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |