Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ /ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 42-Ա որոշումը.

    Վաղարշապատ  համայնքի   ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Ընդունել ի գիտություն 2021 թվականի դեկտեմբերի 17-ից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար ընտրված Դիանա Գասպարյանի կողմից լիազորությունների ստանձնումը։

2.ՀաստատելՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի երդմանարարողությանկարգը` համաձայնհավելվածի:

3.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման  երդման տեքստը, համաձայն հավելվածի:

4. Սույն  որոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից:

Հաստատված է ՀՀ Արմավիրի մարզի

Վաղարշապատ  համայնքի

Ավագանու17.12.2021թ.

 թիվ 1 նիստի թիվ 2  որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ

 1. Նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով` համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, հրավիրվում է ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում համայնքի  ավագանու նստավայրում` Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 0 հասցեում: Ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում ներկա են գտնվում համայնքի բնակիչները:

2. Համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Վաղարշապատ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմըգրանցումէ հանդիսավոր նիստի մասնակիցներին:

4.Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը:

5.   Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:

6. Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` համայնքի ղեկավարի երդում:

7. Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը (համաձայնությամբ), ՀՀ Արմավիրի մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու  Արմավիրի թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչներ:

8. Նիստը վարողն ընտրված համայնքի ղեկավարին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված համայնքի ղեկավարն արտասանում է երդման տեքստը.

«ՍտանձնելովՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարիպաշտոնը` երդվումեմ.

ՀամայնքիղեկավարիլիազորություններնիրականացնելիսպահպանելՀայաստանիՀանրապետությանՍահմանադրությունը, օրենքները, համայնքիավագանուորոշումները, ազնվորենևբարեխղճորենկատարելհամայնքիղեկավարիլիազորությունները, ծառայելհամայնքիբարգավաճմանը, գործելիբարօրություննրաբնակիչների:

Պարտավորվումեմպաշտպանելհամայնքիիրավունքները, օրինականշահերըևսեփականությունը, ուժերիսանմնացորդնվիրումովսատարելժողովրդիհավատին, նպաստելնրանյութականևհոգևորվերելքին:»:

9. Երդումնարտասանելուցհետոհնչումէ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Համայնքի ղեկավարը ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում համայնքապետարանին, այնուհետև  համայնքի ղեկավարին հանձնվում է փոխանցվող լանջաշղթան:

10. Երդմանտեքստնստորագրվելուցհետո` նիստըվարողըելույթիհամարձայնըտալիսէ համայնքի ղեկավարին:

11. Ելույթիհամարտրվումէմինչև 20 րոպեժամանակ:

12. Ելույթիցհետո համայնքի ղեկավարը զբաղեցնումէնախագահողիտեղըևշարունակումվարելնիստը:

13. Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համապատասխան մարզպետարանի Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի ներկայացուցիչները, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:

14. Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է նիստը փակված:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner