|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2023 թվականի N 84-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ
ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանի դիմումը՝ ՀՀ պետական բյուջեներով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար սահմանված տեղական տուրքի մասով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չլինելու վերաբերյալ և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման նպատակով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար սահմանված տեղական տուրքի մասով ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին տրամադրել արտոնություն 150 000 /հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -16 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|