Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդհոդվաով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել «Վաղարշապատ համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրք»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված վարքագծի կանոնագրքի դրույթները տարածվում են Վաղարշապատ համայնքի ավագանու, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների, այդ թվում աշխատակազմի համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող հանրային և վարչական ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարների և աշխատակիցների վրա, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են և բխում են վերջիններիս կարգավիճակի առանձնահատկություններից:
3. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականիհուլիսի 17-ի «Էջմիածին համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 66 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |