Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդև 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաք, Պռոշյան փող., թիվ 1 տան բնակիչ Արտակ Կիմիկի Թովմասյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Պռոշյան փող., թիվ 1 տան բնակիչ Արտակ Կիմիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23092021-04-0044, տրված 23.09.2021թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, «Զվարթնոց» ԳԿՏ-ում գտնվող 04-002-0392-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող նպատակային նշանակության 0,1 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀօրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Նորոշմամբ հաստատված գլխավորհատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|