Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 168 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի  դեկտեմբերի 28-ի «Վաղարշապատի համայնքապետարանի  աշխատակազմի և ենթակա կառույցների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 168 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1)  Աշխտակիցների քանակը կետում «104» փոխել «99» քանակի:

2)«Քաղաքաշինության  և հողաշինության բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «3» փոխել միավոր «2»,  աշխատավարձի ֆոնդ «498000» փոխել «332000»-ի:

 3) Հանել «Քաղաքաշինության  և հողաշինության բաժին» մասի «2-րդ կարգի մասնագետ» հաստիքը, 3 միավորով  140 000 դրույքաչափով, 420  000 աշխատավարձի ֆոնդով:

4) «Քաղաքաշինության  և հողաշինության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «14» միավորը փոխել՝ «10» միավորով, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,805,000» թիվը փոխել «2,219,000»-ի:

5)«Իրավաբանական բաժին» մասի  «1-ին կարգի մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «3» փոփոխել միավոր «2»,  աշխատավարձի ֆոնդ «498000» փոխել «332000»-ի:

6) «Իրավաբանական բաժին» մասի ընդամենը տողում գրված՝ «11» միավորը փոխել՝ «10» միավորով, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,328,000» թիվը փոխել «2,162,000»-ի:

7) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ «104» միավորը փոխել ՝ «99» միավորով,  ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «20,607,400» թիվը փոխել «19,855,400»-ի:

 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն հաստատելու պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(77.76 Կբ)
(50.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner