Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետովև հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
Համայնքի  ավագանին 
ՈՐՈՇՈՒՄԷ 1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29102024-04-0034, տրված 29.10.2024թ.) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0.3433 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 04-002-0237-0011) 3-րդ կարգի, գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության հողամասը: 
2.Հողամասի աճուրդային գինը սահմանել`տվյալ հողի կադաստրային արժեքի 150%-ի չափով: 
3. Հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:  
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով: 
5. Սույն  որոշումն  ուժի մեջ է  մտնում ընդունման  պահից:  |