Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին (Վաղարշապատ) և Ոսկեհատ համայնքների միավորման արդյունքում նոր վարչատարածքային միավորի՝ Վաղարշապատ համայնքի ստեղծման փաստը, մշակութային գործունեության իրականացման, գայ գրող և բանաստեղծ, հասարակական և քաղաքական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանման, հայտնաբերման ու ուսումանսիրության նպատակով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։
3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|