Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Վաղարշապատ համայնքի ենթակակառույցների 2022թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1-17 հավելվածների :
2.Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 18.12.2020 թվականի «Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակակառույցների 2021թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 132 որոշման թիվ 3-20 հավելվածները:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2022թ-ի հունվարի 1-ից: |