Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի ղեկավար՝ Հակոբ Ավագյանի 03.08.2022 թվականի թիվ 01/13641-2022 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ին /Վարձակալ/, երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմ, գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման համար վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/05 համարակալումներով ընդհանուր 36քմ (երեսունվեց) մակերեսով ոչ բնակելի տարածքները, որը գտնվում են Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:
2. Տարածքի ամսական վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 500 /հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի /Վարձակալ/ և երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության եռակողմ պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |