Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի թիվ 47 որոշմամբ հաստատված հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Լ որոշմամբ հաստատված հավելվածի մեջ կատարել փոփոխություն` «Լուսինե Շիրինյան /ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխագելման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ/» բառերի փոխարեն կարդալ «Անահիտ Հակոբյան /ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ավագ համայնքային ոստիկան, ոստիկանության ավագ լեյտենանտ /» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |