Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ուև հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23012024-04-00767, տրված 23.01.2024թ.) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան 2-րդ թաղամաս, թիվ 32/1 հասցեում գտնվող 0.061 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 04-002-0874-0134) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

2. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 100% չափով:

3. Հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:

4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner