Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Արմինե Շահենի Հարությունյանի լիազորված անձ` Էջմիածին քաղաք, Արագածի զնգվ., 7 շենք, թիվ 25 բնակարանի բնակիչ Արամայիս Միրանի Հարությունյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Արագածի զնգվ., 15 շենք, թիվ 24 բնակարանի բնակիչ Արմինե Շահենի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07102021-04-0096, տրված 07.10.2021թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաքում գտնվող 04-002-0205-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող նպատակային նշանակության 0,8814 հա մակերեսով հողամասից մի մասի` 0,1432հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` սառնարանային տնտեսություն և օժանդակ շինություն կառուցելու նպատակով:
2. «Քաղաքաշինության մասին»ՀՀօրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |