214 ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԼՄԵԼՈ ՔԱՂԱՔԻ ՄԻՋԵՎՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի և մի շարք այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու վերաբերյալ ներկայացված պայմանագրերը ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վավերացնել Էջմիածին քաղաքի և Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքի միջև կնքված համագործակցության փոխհամաձայնության հուշագիրը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |