Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 43-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 107-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով,  «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2023թվականի  դեկտեմբերի 27-ի «Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի և ենթակա կառույցների 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 107-Լ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1)  Հանել «Կրթության և մշակույթի բաժին» մասի «2-րդ կարգի մասնագետ» հաստիքը, 1 միավորով  «140 000» դրույքաչափով, «140 000» աշխատավարձի ֆոնդով:

2)   «Կրթության և մշակույթի բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «8» միավորը փոփոխել՝ «7»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,580,000» թիվը փոփոխել «1,440,000»-ի:

3)«Քարտուղարության բաժին» մասի «Առաջատար մասնագետ»  հատվածում սահմանված՝ միավոր «720000» փոփոխել «540000»-ի:

4) «Քարտուղարության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ աշխատավարձի ֆոնդ «1,883,000» թիվը փոփոխել «1,703,000»-ի:

5) «Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» մասում ավելացնել «վարորդ»  հաստիքը  1 միավորով  «250 000» դրույքաչափով, «250 000» աշխատավարձի ֆոնդով:

6) «Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» մասի ընդամենը տողում սահմանված՝ «30» միավորը փոփոխել՝ «31»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «3,936,400» թիվը փոփոխել «4,186,400»-ի:

7) Ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «21,371,149» թիվը փոփոխել «21,301,149»-ի:

 2. Սույն որոշման 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը հաստատելու պահից:

3. Սույն որոշման մնացած կետերը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner