Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 27-ի «Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի և ենթակա կառույցների 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 107-Լ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Հանել «Կրթության և մշակույթի բաժին» մասի «2-րդ կարգի մասնագետ» հաստիքը, 1 միավորով «140 000» դրույքաչափով, «140 000» աշխատավարձի ֆոնդով:
2) «Կրթության և մշակույթի բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «8» միավորը փոփոխել՝ «7»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «1,580,000» թիվը փոփոխել «1,440,000»-ի:
3)«Քարտուղարության բաժին» մասի «Առաջատար մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «720000» փոփոխել «540000»-ի:
4) «Քարտուղարության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ աշխատավարձի ֆոնդ «1,883,000» թիվը փոփոխել «1,703,000»-ի:
5) «Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» մասում ավելացնել «վարորդ» հաստիքը 1 միավորով «250 000» դրույքաչափով, «250 000» աշխատավարձի ֆոնդով:
6) «Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» մասի ընդամենը տողում սահմանված՝ «30» միավորը փոփոխել՝ «31»-ի, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «3,936,400» թիվը փոփոխել «4,186,400»-ի:
7) Ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «21,371,149» թիվը փոփոխել «21,301,149»-ի:
2. Սույն որոշման 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը հաստատելու պահից:
3. Սույն որոշման մնացած կետերը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |