Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 21-րդկետի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի ղեկավար Սլավիկ Սարգսյանի13.09.2023 թվականի գրությունըև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ին/Վարձակալ/, երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմ, գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման համար վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրելII.4/21 համարակալումով, ընդհանուր 11,7քմ (տասնմեկ ամբողջ յոթ) մակերեսով ոչ բնակելի տարածքը, որը գտնվում է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:
2. Տարածքի ամսական վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար սահմանել 700 /յոթ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի/Վարձակալ/ և երրորդ կողմ՝ Վարչապետիաշխատակազմի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության եռակողմ պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: